Օրվա կադրը՝ Սիրո և համերաշխության թեկնածուն ու սիրահարները

«Իմ քայլը» դաշինքի ԱԺ պատգամավորի թեկնածու Ալեն Սիմոնյանն իր ֆեյսբուքյան էջում նոր լուսանակր է հրապարակել և կատարել է հետևյալ գրառումը.

«Սիրո և համերաշխության հեղափոխության վերջին փուլն է»:

Հիշեցնենք, որ օրեր առաջ ԱԺ «Ելք» խմբակցության անդամ Ալեն Սիմոնյանը խորհրդարանի միջանցքներում՝ լրագրողների հետ զրույցի ժամանակ, հայտնել է, որ ինքն առաջադրվելու է Կենտրոն, Էրեբունի, Նուբարաշեն համայնքներն ընդգրկող ընտրատարածքում:

«Այնտեղ են առաջադրված նաև Արմեն Աշոտյանը, Դավիթ Շահնազարյանը: Առավոտյան, երբ իմացա, որ Արմեն Աշոտյանը նույն ընտրատարածքում է առաջադրվել, ես ահավոր ուրախացա»,- ասաց նա:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ