Պետք է շնորհակալ լինել դատավորին դավադրության բևեռը բացահայտող կատալիզատորի այդ անշնորհակալ միջոցը լինելու համար

Եթե դատավորն իր անսպասելի որոշմամբ ուշքի է բերել հեղափոխության օպիումով ապրող իշխանությանը, ապա պետք է շնորհակալ լինել նրան դավադրության բևեռը բացահայտող կատալիզատորի այդ անշնորհակալ միջոցը լինելու համար։

Եթե կուզեք, հենց այդ դատավորն է գծել ռազմաճակատի գիծը՝ թավշյա լեգիտիմության ու փողի իշխանության միջև։ Գոնե հիմա տեսնում եք սպառնալիքը։

Նույն սպառնալիքը, որը սպանեց հաց բերողին, երբ չգտնվեց գոնե խիղճը մաքրող մեկ դատավոր։

Գոնե հիմա տեսնում եք, որ լեգիտիմությունը պահելու միակ միջոցը աշխատելն է, թե արդեն մոռացել եք, որ փողի իշխանությունն էլ զենքով են պահում․․․ Հաջողություն: Նվեր Մնացականյան

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ