Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը համոզված է՝ Հայաստանն ու Ադրբեջանը մոտ են խաղաղության հասնելուն: Իսկ Ադրբեջանը Հայաստանի հետ պատերազմելու գործոն չի տեսնում, լրագրողներին ասել է Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը:
Անդրադառնալով Թուրքիայից և Ադրբեջանից հնչող խաղաղասիրական այս հայտարարություններին՝ քաղաքագետ Էդգար Առաքելյանը «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում նկատում է, որ վերջիններս հասկացել են՝ մեր երկրից հնարավոր չէ այլևս որևէ բան վերցնել:
Առաքելյանը կարծում է, որ տարածաշրջանում խաղաղության բանալին ոչ այնքան Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորումն է, որքան Հայաստան-Թուրքիա հարաբերությունների:
Զրուցակցի նկատառմամբ՝ Ռուսաստանը խանդով է ընդունում Հայաստան-Թուրքիա և Հայաստան-Ադրբեջան կարգավորումը, քանի որ այս հարաբերությունների կարգավորմամբ նշանակում է Ռուսաստանի դերի նվազեցում տարածաշրջանում, հատկապես Հայաստանում:
Միաժամանակ Առաքելյանը ընդգծում է, որ Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման ճանապարհին չպետք է թուլացնել զգոնությունը:
Առավել մանրամասն՝ ռեպորտաժում: