Բարով եք եկել Հայաստան. 1000 երկրպագու է ժամանել Կիպրոսից՝ դիտելու Նոա-Ապոել խաղը. Գաբրիելյան. տեսանյութ

Կիպրոսից ավելի քան1000 երկրպագու է եկել Հայաստան՝ դիտելու Նոա-Ապոել խաղը:

Այս մասին սոցցանցի իր էջում հայտնել է պատգամավոր Սիսակ Գաբրիելյանը:

«Երևանը լեփ-լեցուն է բարեկամ Կիպրոսից ժամանած հյուրերով: Առավոտից քաղաքի ռեստորաններն ու սրճարանները տոնական տրամադրությամբ են. մեր հյուրերը երգում, պարում և քայլերթեր անում Երևանի փողոցներում ու վայելում հայկական հյուրընկալությունը:

Բարով եք եկել Հայաստան:

Դե ինչ 21:45 կհանդիպենք Հանրապետական մարզադաշտում

Առաջ Նոա Առաջ»,- գրել է պատգամավորը և տեսանյութեր հրապարակել:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ