Կառավարությունն ընդունել է «ՀՀ ներքին գործերի նախարարության և Եվրոպական միության իրավապահ ոլորտում համագործակցության գործակալության միջև փոխգործակցության մասին» համաձայնագրի հիման վրա Նիդերլանդների Թագավորությունում ՀՀ դեսպանությանը կից ՀՀ կապի ներկայացուցչի (կապի սպայի) մասին» որոշում:
Ըստ հիմնավորման՝ համաձայնագիրը հնարավորություն կընձեռնի՝ Եվրոպոլում ունենալու կապի ներկայացուցիչ (կապի սպա), ում միջոցով անմիջական կապ կհաստատվի ինչպես Եվրոպոլի, այնպես էլ՝ Եվրոպական միության անդամ երկրների՝ Եվրոպոլ գործուղված կապի սպաների հետ:
Արդյունքում կապահովվի տեղեկատվության արագ և անվտանգ փոխանակումը, ինչպես նաև՝ Եվրոպոլի և վերջինիս հետ համագործակցող երկրների իրավապահ մարմինների հետ համագործակցության խորացումը: