Armenian Airlines-ը չեղարկված թռիչքների ուղևորներին առաջարկում է տոմսի արժեքի ամբողջական փոխհատուցում կամ թռիչքի ամսաթվի փոփոխություն

Հայկական ավիաուղիներ ընկերության օդանավի պլանային տեխնիկական աշխատանքների կատարման (C-check) ուշացման պատճառով թռիչքների վերսկսման ժամկետի փոփոխություն է կատարվել։ Այս մասին հայտնում են ավիաընկերությունից:

Ավիաընկերությունը չեղարկված թռիչքների ուղևորներին առաջարկում է տոմսի արժեքի ամբողջական փոխհատուցում կամ թռիչքի ամսաթվի փոփոխություն։

Գումարի վերադարձի համար պետք է դիմել տոմսի գնման վայր կամ կազմակերպություն:

«Թռիչքի ամսաթիվը փոխելու և այլ տեղեկություններ ստանալու համար հնարավոր է դիմել help@armenianairlines.am էլ. հասցեին՝ կցելով ավիատոմսը և թողնելով կոնտակտային հեռախոսահամար:

Ավիաընկերությունն աշխատում է թռիչքները հնարավորինս շուտ վերսկսելու ուղղությամբ և նախատեսում է, որ հաջորդ շաբաթ չվացուցակը կվերականգնվի»,- ասված է հաղորդագրության մեջ:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ