Ազատության հրապարակում հանրահավաքից հետո դանակահարել են «Para TV» լրատվական կայքի ձայնային օեպերատորին

Քիչ առաջ տեղեկություն տարածվեց, որ մայիսի 25-ին դանակահարել են «Para TV» լրատվական կայքի ձայնային օեպերատորին:

Տեղեկությունների շուրջ Factor.am-ի հետ զրույցում «Para TV»-ի գլխավոր պրոդյուսեր Անժելա Նալբանդյանն ասաց, որ հստակ չի կարող ասել՝ աշխատակցին դանակահարե՞լ են, թե՞ ոչ, բայց նա նշեց, որ աշխատակիցը վնասվածքներ ունի:

Անժելա Նալբանդյանը փոխանցեց, որ աշխատակիցն այս պահին գտնվում է բժշկական կենտրոնում, կյանքին վտանգ չի սպառնում: Հիշեցնենք, որ մամուլում տեղեկություն էր տարածվել, որ լրատվամիջոցի աշխատակցին դանակահարել են Ազատության հրապարակում այսօր հրավիրված հանրահավաքից հետո:

Այս տեղեկության վերաբերյալ «Para TV»-ի գլխավոր պրոդյուսեր Անժելա Նալբանդյանն ասաց, որ մանրամասների չի տիրապետում: Իրավապահները թույլ չեն տալիս առայժմ շփվել աշխատակցի հետ: «Para TV»-ի ձայնային օպերատորը 25 տարեկան է:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ