Մենք ֆիքսում ենք, որ Հայաստանում կա 218 հազար մարդ, որոնք ունեն 1 մլն դրամից պակաս վարկ, որոնք առնվազն երեք տարի դասակարգված են որպես անհուսալի վարկ:
Այս մասին կառավարության նիստում հյտնել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ նշելով, որ նախագիծ է մշակվել և նրանց առաջարկվում է այս կարգավորման արդյունքում աշխատել և աշխատանքի ընթացքում այս պարտքերը մարել:
«Դրա համար ոչ թե աշխատավարձի 50 տոկոս բռնագանձվի, այլ 20 տոկոսը:
Մարդը եթե գնա գրանցված աշխատի, իր աշխատավարձի 50 տոկոսի փոխարեն 20 տոկոսն է վճարում և դրան գումարած, իր ամբողջ եկամտահարկը մենք ուղղում ենք իր հին պարտքը փակելուն 24 ամսվա ընթացքում: Պարտադիր պայման է, որ այդ 24 ամսվա ընթացքում գտնվի ֆորմալ աշխատանքի մեջ»,- մանրամասնել է վարչապետը:
Նր խոսքով՝ հանրության մեջ մինչև վերջ ընկալված չէ, որ վարկ վերցնելը ռիսկ է և պատասխանատվություն:
«Ամեն օր 20-30 նամակ եմ ստանում, որ մարդն ասում է՝ վարկ եմ վերցրել, չեմ կարողանում փակել, սա անընդունելի խոսակցություն է: Ֆինասական գրագիտությունն ունի ֆունդամենտալ խնդիրներ: Այդ խնդիրնեից մեկն էլ այն է, որ չես կարող ասել՝ վարկ եմ վերցրել, չեմ կարողանում փակել, արի այս անգամ դու փակի: Սա նույնն է, ինչ փողոցով քայլես, մարդն ասի՝ մրսում եմ, շորերդ տուր հագնեմ: Մենք գիտենք, չի կարելի դա ասել, նույնն էլ սա է»,- ասել է նա
Ըստ կռավարության ղեկավարի՝ ամեն կոպեկի, լումայի հետ վարվելու կուլտուրան շատ կարևոր բան է: «Մենք մեր քիչ ու շատ փողի հետ ո՞նց ենք վարվում, այստեղ է բարեկեցության ու տնտեսական զարգացման հիմքը: Ամեն վարկ վերցնող պետք է իրեն հաշիվ տա, էլ չեմ ասում այդ երկար պատմությունները՝ գյուղվարկ վերցնեմ, գնամ նիվա առնեմ, նիվան գցեմ ձորը, դե կառավարությո՛ւն, արի տես հլը ի՞նչ ես անում: Մենք, որտեղ կա օգնության կարիք, օգնում ենք, բայց պետք է նաև ասենք՝ հարգելիներս, այդպես չէ: Այդ գործելակերպն անընդունելի է, և մենք դրա մասին պետք է ասենք»,- ասաց նա:
Առավել մանրամասն՝ տեսանյութում: