«Հեռացումը շատ տրամաբանական եմ համարում և երկրին, պետությանը, ազգային անվտանգությանը վերաբերող տեղեկատվությունը, որոնց պաշտոնյան ի պաշտոնե տեղեկացված է, դրանք նրա սեփականությունը պետք է լինեն»,- լրագրողների հետ ճեպազրույցի ընթացքում այս մասին ասաց Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը՝ անդրադառնալով ՔՊ խմբակցությունից Հովիկ Աղազարյանին, նաև երեկ Հակոբ Ասլանյանին հեռացնելուն:
«Բոլոր քաղաքական գործիչները պետք է որոշակի զսպվածություն, այդ թվում՝ բարոյական զսպվածություն ունենան և որոշակի սահմաններ կան, որոնք պարտավոր են պահել: Ամեն մեկն ունի իր անձնական կյանքը, բայց լինել կուսակցության անդամ, լինել հանրային քաղաքական դեմք, պահանջում է, որ դու որոշակի նորմերի, պահանջների համապատասխանես»,-նշեց նա: