Դպրոցներում մեկնարկել է ծրագիր, որը համախմբում է ազգային փոքրամասնություններին

Հայաստանի հանրակրթական դպրոցներում մեկնարկել և նոյեմբերից իրականացվում են համադպրոցական միջոցառումներ:

Նպատակն ազգային փոքրամասնությունների պատմությունն ու մշակույթը, ավանդույթները, խոհանոցը ներկայացնելն է, միմյանց ավելի լավ ճանաչելը:

Խնդիր է դրվել դպրոցներում իրականացնել տարբեր ձևաչափի միջոցառումներ՝ ներգրավելով ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչներին:

Ծրագիրը ներառում է՝

  • ազգային ծեսեր
  • խոհանոց
  • տարազներ
  • ավանդույթներ

«Միասին դեպի մշակութային բազմազանության ճանաչում՝ հարգելով բոլորի ավանդույթներն ու արժեքները»,- ասված է հաղորդագրության մեջ:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ