Ֆրանսիան մասնակցում է Հայաստանի սպառազինման ծրագրին՝ «անտեսելով միջազգային իրավունքը». Հաջիև

«Ցավում ենք, որ Ֆրանսիան, ի հեճուկս միջազգային իրավունքի, մասնակցում է Հայաստանի ռազմականացման ծրագրին»:

Այս մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը։

Ադրբեջանական լրատվամիջոցների փոխանցմամբ, նա հայտարարել է, թե Հայաստանը Ֆրանսիայից «մահաբեր զենք է ստացել»:

«Ֆրանսիան հայկական կողմի ռազմականացման հիմնական ուժերից մեկն է, ուստի նրա ռազմականացումը պատասխանատվության խնդիր է»,- եզրափակել է Ալիևի օգնականը։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ