Ստյոպա Սաֆարյանը գրում է.
Նախկինում հեղափոխական թիմի՝ Իմ քայլ խմբակցության պատգամավոր, ապա այդ թիմից ճիշտ հակառակ (ում շատ կարճ ժամանակ առաջ իրենք բոլորով մերժել էին) ճամբարն արտագաղթած Թագուհի Թովմասյանի թերթը գլխավորի տակ 5 նյութ է տեղադրել, որից 4-ը ՔՊ-ում տեղի ունեցած ետ շրջված մանդատաթափին։
Ամեն ինչ այդքան ծիծաղելի չէր լինի, թե իրադարձությունների «լուսաբանումը» չլիներ կետ առ կետ, բառ առ բառ, որովհետև թերթի աշխատակազմը նստած հետևում է, թե Հակոբ Ասլանյանի տեղադրած ստատուսում ինչ բառ պակասեց, ինչ խմբագրում կատարվեց րոպեների ընթացքում։ Երևի աշխարհի հեղինակավոր լրատվամիջոցները այսպես ուղիղ եթերում չէն հետևում Սիրիայի ռեժիմի անկմանը, ինչպես այս կայքն առանց հացուջուր անելու հետևում Հակոբ Ասլանյանի ֆեյսբուքյան պատին։ Բայց մի բան լուսաբանման մեջ պակասում է․ պետք է բոլոր ռեպորտաժները մատուցել «Դեժավյու / արդեն տեսել եմ» խորագրի ներքո, քամ Թաթա Սիմոնյանի «Տեսել եմ, տեսել եմ» երգի ուղեկցությամբ ։)
Թագուհի Թովմասյանը երևի ուզում է վերզգալ էքստրիմի և լրատվամիջոցների համար թիվ մեկ՝ «Բրեյքինգ նյուզ կամ թոփ թեմա» լինելու զգացողությունը․ չէ՞ որ ժամանակին ինքն էր «ծագած ու մարած» աստղերից մեկը։ 🙂