Շիակի մարզպետ Մուշեղ Մուրադյանը աշխատանքից ազատման դիմումէ գրել:
Այս մասին Կառավարության այսօրվա նիստի ժամանակ հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Ուզում եմ պարոն Մուրադյանին շնորհակալություն հայտնել Շիրակի մարզպետի պաշտոնում իր կատարած աշխատանքի համար և հաջողություն մաղթել՝ հետագա համագործակցության հեռանկարով»,- ասաց վարչապետը:
Մուշեղ Մուրադյանն էլ շնորհակալությւոն հայտնեց վստահության համար և ասաց, որ մշտապես լինելու է թիմի կողքին: