«Եթե որևէ ճանապարհ ասֆալտապատում ենք կամ սալարկում ենք, այդ ճանապարհի վրա գտնվող տների գները բարձրանում են»,- կառավարության այսօրվա նիստում այս մասին նշեց վարչապետ Նիկոլ Փաշինյանըև հավելեց, որ մասին քաղաքացիներին չի ասվում:
«Որ ասում ենք բյուջեից ծախսվող գումարն ամեն ընտանիքի ընտանեկան բյուջեից է՝ մարդն իր տանը նստած, բայց իր կապիտալն աճում է, ինչքան է աճում՝ չեն կարող ասել, կարող է տունն արժի 500 հազար դրամ, ճանապարհի նորոգման արդյունքում դառնում է 520 հազար: Ջրագիծ է կառուցվում, էդ գյուղի բոլոր տների գներն աճում է: Մանկապարտեզ է կառուցվում երեեխքը գնում են, մայրիկներն աշխատելու հնարավորություն են ունենում, այդ գյուղի բոլոր տների, հողամասերի, ամեն ինչի գներն աճում է: Մարդը չգիտի սա, մարդը նայում է՝ ցեխով էի գնում , հիմա ցեխով չեմ գնում երևի լավ է, բայց մենակ էդ չի»,- ասաց վարչապետն ու շարունակեց.«Այն ժամանակ 500 հազար դրամանոց տանն էիր ապրում, հիմա՝ առանց լրացուցիչ ներդրում անելու 550 հազար դրամանոց, այն գումարը, որ բյուջեով հետ է գնում անընդհատ մտնում է մարդու գրպանը»:
«Պետական բյուջեն ընտանեկան բյուջե է, մարդ չկա Հայաստանում, որ կասի չէ այդպես չի, չկա մի հոգի, ով մարտահրավոր նետի այս բանին, ես կապացուցեմ, որ ընտանեկան բյուջեի մաս է: Ոչ մի մարդ իր ընտանիքի համար չի ծախսում ավելին, քան ծախսում է ՀՀ պետական բյուջեն, բացառված է»,- ընդգծեց Փաշինյանը:
«Ամեն անգամ ոնց որ մսերիցս պոկենք, պետական բյուջեին վճարում անենք, ոնց որ թշանամուն ենք տալիս, հակառակորդին ենք տալիս»,-ասաց նա: