«Մարդու կապիտալը մարդու հարստությունն է, և այն գումարը, որը բյուջեով հետ է գնում, ուղիղ մտնում է մարդու գրպանը, և սա շատ կարևոր է»:
Այս մասին Կառավարության նիստի ժամանակ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Նրա խոսքով՝ պետական բյուջեն ընտանեկան բյուջե է։
«Չկա մի հոգի, ով մարտահրավեր կնետի այս շեշտադրմանը, ես կապացուցեմ, որ իր ընտանեկան բյուջեի մասն է։ Ոչ մի մարդ իր ընտանիքի համար չի ծախսում ավելին, քան ծախսում է իր ընտանեկան բյուջեից։ Կարող են լինել մարդիկ, որոնք այնքան շատ փող ունեն, որ շատ են ծախսում, բայց իրենց պարագայում էլ հաշվարկի հարց է։ ՀՀ ոչ մի քաղաքացի իր ընտանիքի համար ավելի շատ չի ծախսում, քան ծախսում է ՀՀ պետական բյուջեն։ Համոզված եմ, որ սա ճիշտ է։ Դպրոց, մանկապարտեզ, հիվանդանոց, ճանապարհ․․․․ սա որ հաշվենք, կպարզվի, որ ՀՀ ոչ մի քաղաքացի իր ընտանիքի համար այդքան գումար չի ծախսում։
Մենք՝ բոլորս, ոնց որ մեր մսերից պոկենք, պետական բյուջե վճարում անենք, ոնց որ թշնամուն, հակառակորդին ենք տալիս»,- նկատեց նա։
Ըստ վարչապետի՝ մեր մենթալիտետի մեջ ամրացված է, որ պետությունը մեր հակառակորդն է․ «Ովքեր են մտցրել այդ գիտակցությունը, նրանք, ովքեր կարծում են, որ մենք չպետք է ունենանք պետություն։ Մեր ամենօրյա բառապաշարի մեջ, սկսած մեր ռեստորանների, բարերի, փողոցների անուններ դնելուց, մեր բուհական կրթությունից, ամեն ինչ արված է նրա համար, որ պետություն չլինի»։
Առավել մանրամասն՝ տեսանյութում: