Տեհասում վայրէջք կատարելիս ինքնաթիռը բախվել է մեքենաներին և բաժանվել 2 մասի

ԱՄՆ Տեհաս նահանգում տեղի ունեցած միջադեպի հետեւանքով չորս մարդ վիրավորվել է։ Պատճառը թեթև ինքնաթիռի վթարային վայրէջքն է եղել, որը իջնելիս շեվել է գծից և փողոցում բախվել մեքենաներին։

Երկշարժիչ ինքնաթիռը վայրէջք է կատարել Վիկտորիայի փողոցներից մեկում։ Վայրէջքից հետո այն մխրճվել է երեք մեքենայի մեջ և բաժանվել երկու մասի։ Արդյունքում չորս մարդ վնասվածքներ է ստացել։

Ինքնաթիռում եղել է միայն օդաչուն, հայտնել է Դաշնային ավիացիոն վարչությունը։ Վիկտորիայի ոստիկանությունը հետաքննում է միջադեպը։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ