ՀԱՄԱՍ-ն առաջին անգամ հայտարարել է Իսրայելի հետ համաձայնության գալու հնարավորության մասին

Պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժումն առաջին անգամ հայտարարել է, որ կարող է համաձայնել այնպիսի գործարքի, որն իսրայելական ուժերին թույլ կտա ռազմական գործողությունների ավարտից հետո ժամանակավորապես մնալ Գազայում, գրում է ամերիկյան Wall Street Journal-ը՝ վկայակոչելով միջնորդներին։

Հրատարակության աղբյուրների համաձայն՝ խոսքն իսրայելական զորքերի մասին է Եգիպտոսի և Գազայի հատվածի միջև գտնվող Ֆիլադելֆիայի միջանցքում և Գազայի հատվածը երկու մասի բաժանող Նեցարիմ միջանցքում։ Շարժումը նաև համաձայնել է հեռանալ Եգիպտոսի և Գազայի հատվածի միջև գտնվող Ռաֆահ անցակետի պաղեստինյան մասից:

Թերթը նշում է նաև, որ շարժումն Իսրայելին հանձնել է պատանդների ցուցակ, որոնց թվում կան ԱՄՆ քաղաքացիներ, ովքեր ազատ կարձակվեն համաձայնագրի կնքման դեպքում։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ