Գնդակահարության պատ. վարչապետը կոչ է արել վերջին գրառման տակ թողնել իրեն ուղղված մեղադրանքները

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում գրառում է արել, որի մեկնաբանոթյունների դաշտում քաղաքացիները կարող են թողնել վարչապետին ուղղված «մեղադրանքները»:

«Գնդակահարության պատ

Քանի որ իրատեսական չէ բոլոր post-երի ներքո առկա բովանդակային մեղադրանքները տեսնել (ժողովուրդ ջան, ինչքան էլ շատ մեկնաբանություններ եք գրում), որոշեցի այս գրառումն անել որպեսզի այստեղի մեկնաբանություններում մեր հարգելի օգտատերերը գրեն ինձ ուղղված իրենց մեղադրանքները, որոնցից բովանդակայիններին հընթացս կպատասխանեմ՝ առանձին գրառումներով:

Բնականաբար՝ հայհոյանքներին առավելեւս հայհոյանքով չեմ պատասխանելու եւ որպես քրիստոնյա՝ նման գրառումներ անողներին ներում եմ կանխապես:

Իսկ նրանք, ովքեր աջակցության խոսքեր են գրում, բոլորիդ սիրում եմ եւ կոչ անում այս գրառման ներքո ակտիվ ՉԼԻՆԵԼ, որպեսզի ինձ ավելի հեշտ լինի բովանդակային մեղադրանքները գտնելը:

Սիրում եմ նաեւ մյուսներին, այսինքն՝ բոլորին»,- գրել է վարչապետը:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ