Դեկտեմբերի 11-ին ամբողջ աշխարհում Meta ընկերության հարթակների՝ WhatsApp-ի, Instagram-ի և Facebook-ի օգտատերերը հայտնել են մեսինջերների աշխատանքում խափանումների մասին։
Այդ մասին են վկայում Downdetector-ի տվյալները։
WhatsApp-ի աշխատանքից դժգոհող օգտատերերի մեծ մասը հաղորդել է հավելվածը բացելու անհնարության մասին, նկատվում են նաև հաղորդագրությունների ու լուսանկարների ստացման հետ կապված դժվարություններ։
Խնդիրներ են եղել նաև մյուս հարթակներում՝ Instagram-ում և Facebook-ում։ Վերջիններիս դեպքում օգտատերերն ամենից հաճախ դժգոհել են հավելվածը բեռնելու բարդությունից։
Նշենք, որ այս խնդրին բախվում են նաև Հայաստանի օգտատերերը։