Նիկոլ Փաշինյանին աղ ու հացով դիմավորեցին Պեմզաշենում

Մեկնարկել է «Իմ քայլը» դաշինքի ծրագրի ներկայացումը եւ դրամահավաքը: Նախ փոքրիկ ֆիլմ ցուցադրվեց անցած ուղու եւ «թավշյա» հեղափոխության վերաբերյալ: Կադրեր կային նաեւ Սերժ Սարգսյան- Փաշինյան չստացված հանդիպումից, վարչապետ ընտրվելուց, դրանից հետո հրապարակի արձագանքից:

Ալեն Սիմոնյանն ասաց, որ ֆիլմիրց հետո դժվար է խոսելը, նաեւ հավելեց, որ իրենց կուսակցությունը միշտ հանգանակություններ է արել եւ ցույց է տվել բոլոր մուտքերը, որ ստացել է: Ասաց, որ գումարը կարող է տրամադրվել՝ թե դաշինքի, թե նախընտրելի թեկնածուի անունով:

ՀՀ առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանը նշեց, որ երկու տասնամյակից ավել ՀՀ-ում կար մի համակարգ, որտեղ իշխանությունը չէր պատկանում ժողովրդին, դրա համար էլ տեղի ունեցավ հեղափոխությունը; «Կոռուպցիան ներքեւի օղակներից մինչեւ վերեւինը խաղի հիմնական կանոնն էր, չկար սոցիալական եւ իրավական արդարություն, դրա համար էլ տեղի ունեցով հեղափոխությունը»,-ասաց նա:

ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը նշեց, որ քաղաքական իրենց թիմը՝ հեղափոխական հարթակը կատարել է ժողովրդի առաջ ստանձնած բոլոր պարտավորություններն՝ առանց բացառության: Ասաց նաեւ, որ կրկին վստահության քվե են ակնկալում՝ ՀՀ կառավարման ղեկը առաջիկա հինգ տարիներին ստանձնելու համար:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ