Հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանն ու ռեփեր Քանյե Ուեսթն իրենց չորս երեխաների համար գումար չեն խնայում։
Նրանք հաճախ շատ զբաղված են, այդ իսկ պատճառով նրանց ծախսերի մեծ մասը կազմում է երեխաների դաստիարակների վարձատրությունը։
Քարդաշյանների մոտ աշխատում է այնպիսի թիմ, որի անդամները պատրաստ են օրվա ցանկացած ժամի արձագանքել հեռախոսազանգի։ Սրա համար զույգն ամեն ամիս վճարում է 50 հազար դոլարից 100հազար դոլար․․․
Երեխաներին համար նախատեսված աշխատակիցների վճարը տարեկան կազմում է 1,5 միլիոն դոլար․ չհաշված այլ ծառայություները՝ օգնականներ, անձնական մարզիչներ եւ խոհարարներ։
Չի կարելի ասել, որ Քարդաշյան-Ուեսթ ընտանիքը սննկանում է երեխաների ծախսերի պատճառով։ Այս ընտանիքը շատ լավ կարողանում է գումարը հաշվել։