Ինչու Հակոբ Ասլանյանը որոշեց լքել ՔՊ խմբակցությունը․ մանրամասներ

Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, ԱԺ պատգամավոր Հակոբ Ասլանյանը դադարեցնում է ՔՊ-ի հետ համագործակցությունը` նշելով, որ մանդատը վայր չի դնի ու գուցե դուրս գա խմբակցությունից։

Մեզ հայտնի են դարձել Ասլանյանի՝ ՔՊ խմբակցությունը լքելու պատճառները։

Հովիկ Աղազարյանի կողմից տեղեկատվական արտահոսքի բացահայտումից հետո ՔՊ-ում սկսել են ստուգել արտահոսքերի աղբյուրները՝  կասկածելով, որ միայն Աղազարյանը չէ արտահոսքեր կազմակերպում։ ՔՊ-ականները իրենց աղբյուրներով փորձել են ճշտել ընդդիմադիր լրատվամիջոցներին տեղեկատվական արտահոսք անողների անունները, հնչել է նաև Հակոբ Ասլանյանի անունը։

Սակայն  այս ամենի մասին հայտնի է դարձել նաև Հակոբ Ասլանյանին, ու քանի դեռ ամբողջովին չի բացահայտվել, Հակոբ Ասլանյանը որոշել է արագ լքել ՔՊ-ի շարքերը։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ