Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի․ եղանակի կանխատեսումը առաջիկա հինգ օրերին

Հանրապետության տարածքում`

Մայիսի 26-ին շրջանների զգալի մասում, 27-30-ը՝ Լոռիում, Տավուշում, Գեղարքունիքում, Սյունիքում և Արցախում կեսօրից հետո սպասվում է անձրև և ամպրոպ, 24-26-ը առանձին հատվածներում հնարավոր է նաև կարկուտ:

Քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ, ամպրոպի ժամանակ առանձին հատվածներում սպասվում է քամու ուժգնացում 18-20 մ/վ: Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի։

Երևան քաղաքում՝

Մայիսի 26-ին քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում՝ 18-20 մ/վ։ Մայիսի 27-30-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ