Անտեր մնար այս թավշյա հեղափոխությունը` եկավ-խառնեց ամեն ինչ, ու հիմա հրայրը, սեռժի հրահանգներով, դռնե-դուռ է ընկել

ԱՅԴ ՊԱՐՏԱԴՐՈՂ ԿԱՊԵՐԸ
ՍԴ ներկա /առայժմ/ նախագահ հրայր թովմասյանը` թունդ հհկ-ական, թունդ սեռժասեր, հազար ու մի կապերով կապված էր ու կապված է սեռժի հետ: Նրան սեռժը տարավ, իր ձեռամբ նշանակեց ՍԴ նախագահ: Մինչ այդ արդարադատության նախարարի աթոռին էին նստացրել, հետո ԱԺ տարան… հա տանում էին այստեղից-այնտեղ, որտեղ իրենց հրամանները գլուխը կախ կատարում էր:

Ի»նչ ծառայության դիմաց սեռժը հրայրին նշանակեց ՍԴ նախագահ –սեռժն իր ծրագիրը, այն է` Սահմանադրական փոփոխություններով մնալ իշխանության գլուխ, գրել տվեց հրայրին: Վերջինս գրեց դա, գրեց սեռժի բոյին սազական, հանրությանն էլ համոզեց, թե դա է երկրի զարգացման ճանապարհը: Դե, եթե արդեն գրել էր, ինչու» դա չներկայացներ նաև որպես դոկտորական թեզ ու դառնար իրավագիտության դոկտոր: Ու դարձավ:

Անտեր մնար այս թավշյա հեղափոխությունը` եկավ-խառնեց ամեն ինչ, ու հիմա հրայրը, սեռժի հրահանգներով, դռնե-դուռ է ընկել` արցախներից սկսած, թե ինչպես արդարացնի իրեն արագ վարգող ձիու վրա նստեցնողներին:


Արդարացնելու միջոցներից մեկն արդեն իրեն տվել /պարտադրել/ են` քննության ընդունել մեղադրյալ ռոբի և նրա հանցակիցների գործը, որ ռոբի փողերով կաշառված դատավորը` խարդավանքով ու ծածուկ, կասեցրեց գործն ու ուղարկեց հրայրին: Ի~նչ հրաշալի առիթ, որ հրայրը արդարացնի պապայի վստահությունը. կընդունի գործը քննության, որ կարող է նաև չընդունել, որովհետև այն կասեցվել է առանց երկու կողմերի հետ նախնական քննարկման: Բայց հրայրը կընդունի /այդպես է կարգադրված պապայի կողմից/, ամիսներով կձգձգի քննությունը, հետո կարող է հետաձգել, հետո նորից քննել ու որոշում կայացնել առ այն, որ ռոբի դեմ մեղադրանքները շինծու են: Այդ ընթացքում էլ ռոբը կշարունակի ազատության մեջ իր միլիոններով նոր ու ավելի սարսափելի խարդավանքների դիմել ժողովրդի դեմ: Սա է հրայրը, որ զբաղեցնում է ՍԴ նախագահի պոստը և դեռ շարունակում է արդարացնել իր նշանակումն էլ, իրեն թունդ հհկ-ական լինելու պատիվն էլ:

Իրավաբանությունից գլուխ հանող, երկրի շահերը հաշվի առնող մարդիկ փորձում են ջրհորից հանել այն քարը, որ գցել է վերոհիշյալ դատավորը, և հրայրը ամեն ինչ անելու է, որ այդ քարը հեշտ չհանվի: Երկիրը դարձրել են իրենց դուքանը, շարունակում են իրենց խարդավանքները, և հրայրը, որ ներկա պահին ոչ թե գործող ֆիգուրա է, այլ մի ցուցիկ, մի կամակատար, հլու-հնազանդ շարունակելու է մնալ հհկ-ական իր կապերի մեջ խճճված…


-Բա թասի”բը,-կհարցնի միամիտներից մեկը:
-Թասի”բ… հրայրի համար ի”նչ թասիբ: Թասիբ ունենար արդեն հրաժարական տված կլիներ, ինքն ինչո»վ է ավել իր հոգևոր մեկ այլ հորից` գագիկ հարությունյանից, ով շատ ուշացումով հասկացավ, որ այս Նոր միջավայրում անելիք չունի: Ճիշտ է, ուշ հասկացավ, բայց հասկացավ: Այս հրայրն էլ մի քիչ ուշացնում է, բայց կհասկանա, որ իր հովանավորյալ նախկին ու ներկա պապաների դարն անցել է: Իր դարն էլ է անցել: Շուտով խորհրդարանն էլ ապացույցներ կներկայացնի, որ ինքը կեղծիքներով է ընտրվել ՍԴ անդամ, նույն կեղծիքներով էլ ՍԴ նախագահ է դարձել:

Հետաքրքիր է, հրայրի ականջին շարունակու”մ են հնչել իր ղեկավարած կառույցի դեմ բողոքի ցույց անողների խոսքերը: Մարդը պիտի մարդ լինի, որ հասկանա դրանց իմաստը և հեռանա: Պատվով հեռանա: Ասենք չէ, հրայրի համար ինչ պատիվ, ինչ թասիբ, նա իր պապա սեռժի միջավայրում կորցրել է պատիվն էլ, թասիբն էլ…

Բայց դե մարդու համար անկարելի բան չկա. մեկ էլ տեսար այստեղ-այնտեղ իր ցատկոտումների արդյունքում ընկավ մի այնպիսի փոս, որտեղից իրեն հանողներ արդեն չեն լինի կամ էլ ոստիկաններից մեկը կհանի, որ ուղեկցի… բանտ: Դա հրայրի համար ամենալավ վայրը կլինի, որ ժամանակ ունենա խորհելու, թե բնությունից բացի ոչինչ հավիտենական չէ, մանավանդ պաշտոնը, մանավանդ այն պաշտոնը, որին արժանի չես դու:

Այսպիսի բաներ, այ անթասիբ հրայր, այ կամակատար, այ ցուցիկ, չե”ս զգում, որ քո պաշտոնավարման օրերը կարելի է մատների վրա հաշվել:
Լավ չի” լինի ժամանակին հեռանաս:
ԱԼԻՍ ՍՈՂՈՄՈՆՅԱՆ

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ