«Միլիոններ գողացածները բանակցություններ են սկսել քննչական մարմինների հետ». Նիկոլ Փաշինյան

Մենք թաքուն բան չենք արել եւ չենք անելու։ Այս մասին  Թալինում  նոյեմբերի 26-ին, «Իմ քայլը» դաշինքի նախընտրական քարոզարշավի ժամանակ իր ելույթում հայտարարեց  ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով խոսակցություններին, թե շոու էր արվում, երբ մարդկանց ձերբակալում էին։

«Ժողովրդից գողացված ամեն կոպեկը վերադարձվելու է։ Եվ ամեն օր դրա հետ կապված իրադարձություններ են տեղի ունենում։ Այսօր տասնյակ միլիոնավոր դոլարների գողություն իրականացրածներ, որոնք գիտեն, որ չեն փախնելու, իրենք են իրենց նախաձեռնությամբ բանակցություններ սկսում քննչական մարմինների հետ»։

«Մենք անպայման մինչեւ վերջ հետեւողականորեն գնալու ենք։ իսկ թե ում նկատմամբ ներողամիտ լինենք, ում նկատմամբ ներողամիտ չլինենք, ժողովուրդն ա որոշելու դատարանի վճիռներից հետո»,–եզրափակեց նա։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ