Գյումրիից մեկնեցինք Փարիզ՝ մասնակցելու Աստվածամոր տաճարի վերաբացմանը. Նիկոլ Փաշինյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը սոցիալական ցանցերի իր էջերում հայտնել է, որ կնոջ՝ Աննա Հակոբյանի հետ Գյումրիից ուղևորվել են Փարիզ՝ մասնակցելու Աստվածամոր տաճարի վերաբացմանը:

Վարչապետը նաև կադրեր է հրապարակել Գյումրիի օդանավակայանից:

Հիշեցնենք՝ արարողությանը ներկա կլինեն ԱՄՆ ներկայիս առաջին տիկին Ջիլ Բայդենը, Իտալիայի նախագահ Սերջիո Մատարելլան եւ Հունաստանի նախագահ Կատերինա Սակելարոպուլուն, ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը և այլք:

Մակրոնը միջոցառմանը հրավիրել է բազմաթիվ համաշխարհային քաղաքական և հասարակական գործիչների, ինչպիսիք են Ուելսի արքայազն Ուիլյամը, Գերմանիայի, Լեհաստանի և Վրաստանի նախագահները։ Ընդհանուր առմամբ սպասվում է մոտ 1500 մարդ, այդ թվում՝ պատվիրակությունների անդամներ։

Հռոմի Ֆրանցիսկոս պապը, Բրիտանիայի և Իսպանիայի թագավորներ Չարլզ III-ը և Ֆիլիպ VI-ը ձեռնպահ են մնացել արարողությանը մասնակցելուց։

Հրավիրվել են 160 պետության և կառավարության ղեկավարներ։

Նոտր Դամը հրդեհվել էր 2019 թվականի ապրիլի 15-ին։ 12 ժամից ավելի կրակը չի հաջողվել մարել։ Արդյունքում փլուզվել էր դիմամասը և տաճարի տանիքի մեկ երրորդը։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ