Մոսկվայում հայկական եկեղեցու բակում հայ համայնքը ներկայացրել է ազգային Քոչարին

Մոսկվան միացել է «Արի պարի Քոչարի 2019» համահայկական պարային ֆլեշմոբին: Ինչպես փոխանցում է Rusarminfo-ն, տասնյակ երիտասարդներ հավաքվել են Մոսկվայում Հայ Առաքելական եկեղեցու վանական համալիրի բակում և «Վարդավառ» և «Հայասա» պարային համույթների անդամների հետ միասին կատարել են «Քոչարի» հայկական հաղթական պարը:

Եկեղեցու բակում հավաքվածներին միացել է նաև Ռուսասատանի և Նոր Նախիջևանի թեմի առաջնորդ Եզրաս արքեպիսկոպոս Ներսիսյանը:

«Արի պարի Քոչարի» ֆլեշմոբն այս տարի նվիրվում է երկու մեծանույն հայ մշակութային գործիչների՝ Կոմիտասի և Հովհաննես Թումանյանի 150-ամյակին:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ