Մի քանի օր է, ինչ համացանցում ակտիվ քննարկվում է ՔՊ-ից Հովիկ Աղազարյանի հեռացման պատճառները։
Մեզ հայտնի է դարձել Աղազարյանի՝ ՔՊ-ից հեռացման պատճառներից մեկը։ Աղազարյանը լրատվամիջոցներից մեկին տեղեկություններ է փոխանցել բանակցային գործընթացի մասին, որը հանդիսացել է գաղտնի տեղեկատվություն։
Տեղեկությունը գաղտնի էր, Աղազարյանին հայտնի էր դարձել ի պաշտոնե։ Սակայն Աղազարյանը բանակցային գործընթացի մասին գաղտնի տեղեկատվությունը փոխանցել է ընդդիմադիր լրատվամիջոցներից մեկին, ինչից հետո այն հրապարակվել է։