Հաղորդավարուհի, դերասանուհի Մերի Մակարյանը, ով ամուսնությունից հետո տեղափոխվել եւ բնակվում է Լոս Անջելեսում, պարբերաբար իր Ինստագրամի էջի հետեւորդներին ներկայացնում է առօրյան, ամուսնու հետ ժամանցը, հմայիչ լուսանկարներ ու տեսանյութեր:
Առհասարակ, թե՛ Մերին, թե՛ նրա ամուսինը՝ Վարդանը, բավականին ակտիվ են սոցցանցերի իրենց էջերում:
33-ամյա հաղորդավարուհի, դերասանուհի Մերի Մակարյանն իր Instagram-ի Stories բաժնում, որտեղ ցանկացած ինֆորմացիա հասանելի է միայն 24 ժամ, ինչից հետո ջնջվում է, նոր լուսանկարներ է հրապարակել, որոնցում ներկայացել է ամուսնու՝ Վարդանի հետ։