Քոչարյանն ընդհանուր բուժզննում է անցել «Իզմիրլյան» ԲԿ-ում

Ռոբերտ Քոչարյանն այսօր «Իզմիրլյան» բժշկական կենտրոնում ընդհանուր բուժզննում է անցել: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը:

«Պարոն Քոչարյանը, «Իզմիրլյան» ԲԿ չի տեղափոխվել, ընդամենը գնացել է մեկ, մեկ ու կես ժամով ընդհանուր ստուգում է անցել: Վեց ամիս անազատության մեջ է եղել, զրկված է եղել բուժզննման հնարավորությունից»,- ասաց նա։

Վիկտոր Սողոմոնյանը հավելեց, որ երկրորդ նախագահը առողջական խնդիրներ չունի:

Հիշեցնենք, որ մայիսի 18-ին Հայաստանի երկրորդ նախագահ, Մարտի 1-ի գործով մեղադրյալ, սահմանադրական կարգի տապալման և առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու մեջ մեղադրվող Ռոբերտ Քոչարյանը դատավոր Դավիթ Գրիգորյանի որոշմամբ ազատ է արձակվել կալանքից։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ