Այս պատմություն տեղի է ունեցել Հարավային Կորեայում. 21-ամյա աղջիկը ցանկանում էր շիկահեր դառնալ, արդյունքում «մի խոր վերք» ստացավ» գխի վրա։
Քիմիական նյութը, որն օգտագործվել է մազերը ներկելիս, առաջ է բերել աղջկա մաշկի ուժեղ այրվածքներ գլխի վրա։ Բացի այդ, չարաբաստիկ գեղեցկության սրահի այցելուի մազերը թափվել են։ Բժիշկների կարծիքով՝ դրա պատճառը պերսուլֆատի եւ ջրածնի գերաթթվի երկարատեւ ազդեցությունն է եղել։
Բժիշկները տուժողի մոտ ախտորոշել են կոագուլյացիոն նեկրոզ։ Բուժումից հետո աղջիկը վիրահատվել է, նրան մազի ֆոլիկուլներ են պատվաստել։ Մազածածկույթի վերականգնման համար ընդհանուր առմամբ մի քանի ամիս է պահանջվել։