Աշխատանքային այցով Մալթայում գտնվող Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը հանդիպում է ունեցել Եվրամիության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ, Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ Կայա Կալասի հետ:
Ինչպես հայտնել է ԱՊԱ-ն, կողմերը մտքեր են փոխանակել Ադրբեջանի և Եվրամիության միջև քաղաքական երկխոսության, էներգետիկ անվտանգության ոլորտում համագործակցության, ինչպես նաև հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման վերաբերյալ: