Հաշմանդամություն ունեցող անձինք հասարակության լիարժեք անդամ են․ տեղի ունեցավ «Կողք կողքի» փառատոնը. տեսանյութ

Արդեն 5-րդ տարին է, ինչ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ, վարչապետի տիկին Աննա Հակոբյանի հովանու ներքո անցկացվում է «Կողք կողքի» կրթամշակութային հասարակական փառատոնը։ Այս տարի այն կայացավ նոյեմբերի 28-ից դեկտեմբերի 3-ը։ Հաշմանդամություն ունեցող անձանց միջազգային օրն էլ փառատոնը գալա համերգով ամփոփվեց օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում։

Փառատոնի հովանավորներն են Երևանի քաղաքապետարանը, «Իմ քայլը» հիմնադրամը, «ArLeAM» ընկերությունը:

«Իմ Քայլը» հիմնադրամի ծրագրերի և արտաքին կապերի գծով փոխտնօրեն Թալին Թօփալաքեանի խոսքով՝ հիմնադրամի առաջնահերթություններն են հաշմանդամություն ունեցող անձանց կարիքները հոգալ, մատուցված ծառայությունները բարելավել և իրենց ներգրավել հասարակության մեջ՝ որպես հավասար անդամների։

Միջոցառմանը ներկա էին վարչապետի տիկին Աննա Հակոբյանը, Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը, կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը, աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը և այլք:

Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի նախասրահում կազմակերպվել էր առանձնահատուկ կարիքներով երեխաների նկարչական և ձեռագործ աշխատանքների ցուցահանդես-վաճառք, որի ամբողջ հասույթը կտրամադրվի այն կազմակերպություններին, որոնցից ձեռք են բերվել ստեղծագործական աշխատանքները:

Այս տարի փառատոնին մասնակցում էր սահմանափակ կարողություններ ունեցող շուրջ 400 մասնակից Հայաստանից, Ռուսաստանից, Վրաստանից, Գերմանիայից, Ղազախստանից, Մոլդովայից, Ղրղզստանից, Ուզբեկստանից։

Առավել մանրամասն՝ «Հայկական ժամանակ»-ի ռեպորտաժում։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ