«Դուք զբաղված եք թալանչիներին պաշտպանելով». Պետրոս Ղազարյանը՝ Ադեկվադի անդամներին

Համացանցում հայտնվել է տեսանյութ, որտեղ «Կենտրոն» հեռուստաընկերության եթերում Պետրոս Ղազարյանը տաղավարում Ադեկվադներ Նարեկ Մալյանին և Արթուր Դանիելյանին ասում է.

«Դուք զբաղված եք թալանչիներին պաշտպանելով»:

Հիշեցնեն, որ երեկ՝ մայիսի 25-ին ԱԺ մուտքի դիմաց քաղաքացիական ակտիվիստ Նարեկ Մալյանն ու նրա համախոհները կազմակերպել էին բողոքի ակցիա՝ ընդդեմ ԱԺ-ում այս պահին ընթացող «Անցումային արդարադատության գործիքների կիրառման հեռանկարները Հայաստանում» խորագրով լսումների:

Նարեկ Մալյանը լրագրողների հետ զրույցում պնդեց, որ անցումային արդարադատության օրակարգը թելադրված է «Սորոս» հիմնադրամի կողմից:

Նա նշեց, որ փորձ է արվում ցույց տալ՝ իբր Կարանզա փորձագետն այնքան մտահոգ է, որ իր միջոցներով ժամանել է Հայաստան անցումային արդարադատության կարգի մասին խոսելու համար:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ