«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանն Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում բացահայտեց՝ պարզվել է, որ Հովիկ Աղազարյանը խմբակցության նիստերից, այլ ներքին քննարկումներից, այդ թվում պետական անվտանգությանը վերաբերող թեմաններով, որոնք ենթակա չէին հրապարակվելու, տարբեր դրվագներով տեղեկատվության արտահոսքեր է կազմակերպել։
Ըստ Կոնջորյանի՝ դրանք դարձել են հիիմքերից մեկը, որպեսզի Աղազարյանը հեռացվի խմբակցությունից։
«Օրինակներ չեմ նշի, բայց դրանց առնվազն մի մասը մամուլում կա, այդ տեղեկատվությունների զգալի մասը գաղնագրված են։ Ես իրավունք չունեմ հայտնելու, ես տեսնում եմ, որ այդ թվում իրավապահների կողմից, այդտեղ վերլուծություն անելու կարիք կա։ Վարչության նիստի ժամանակ ինքը դրանք չի հերքել»,- ասաց նա։
Նա նկատեց, որ Աղազարյանը այդ տեղեկությունների արտահոսքը իրականացրել է ոչ հարցազրույցների ընթացքում․ «Տարբեր գործերի վարույթներ կային հարուցված, որտեղ Աղազարյանի անունը շոշափվում էր, երբ այդ վարույթների շրջանակներում գործողություններ են իրականացվել, դուրս են եկել նաև այդ ինֆորմացիայի վրա»։
Նրա խոսքով՝ Հովիկ Աղազարյանի վերաբերյալ քննարկումը լինելու էր անգամ այն դեպքում, եթե վերջինս հայտարարեր, որ մանդատը վայր է դնելու։ Անդրադառնալով նրան, թե Աղազարյանը հայտարարում է իրեն ճնշելու մասին, Կոնջորյանը նկատեց՝ «Եթե իշխանությունը ճնշեր Աղազարյանին, նա մանդատը վայր կդներ»։
Հարցին՝ իսկ արդյոք նա կդներ մանդատը, եթե ՀՀ վարչապետը իրեն էլ այդ խնդրանքով դիմեր, Կոնջորյանը դրական պատասխան տվեց։
Առավել մանրամասն՝ տեսանյութում։