«Երբեմն ես նայում եմ ձեր ելույթները, որ չիմանամ ՀՅԴ-ն ինչ գաղափարախոսության կուսակցություն է, կարող է մտածեմ՝ ամենալիբերալ կուսակցությունն եք: Ընենց բաների կարող է կողմ քվեարկեք, որ անգամ ամենալիբերալ ուժերը չեն անում»,- ԱԺ նիստի իր ելույթում դիմելով ընդդիմադիր պատգամավորներին՝ ասաց ՔՊ խմբակցության պատգամավոր Բաբկեն Թունյանը:
Անդրադառնալով գույքահարկի ռեֆորմին՝ Թունյանը նշեց. «Ուզում եք ձեր խմբակցությունից մարդիկ ցույց տամ, որոնք ինձնից լավ կհիմնավորեն, թե գույքահարկի ռեֆորմն ինչով էր անհրաժեշտ, ուղղակի չարեցին այն ժամանակ, ինչու չարեցին, որովհետև վախեցան անեն, որովհետև այդքան քաղաքական կապիտալ չունեին ու վախենում էին, որ այդ ռեֆորմը, որն ինչքան էլ ճիշտ լինի, ամեն դեպքում ոչ պոպուլյար է: Մինչև էսօր գիտեն գույքահարկը մեր սեփական, անձնական նախաձեռնությունն է, մանուկ հասակից մտածել ենք, ոնց էսօր բերենք գույքահարկը ավելացնենք, հետո էդ գումարը պետք է դնենք մեր գրպանը։ Այդ ռեֆորմն արվել է դաշտը կանոնակարգելու համար, համայնքների եկամուտներն ավելացնելու համար և գույքահարկը եղել է այն ռեֆորմը, որը թույլ է տվել հարկման սոցիալական արդարությունը որոշ չափով վերականագնել»:
Մանրամասները՝ տեսանյութում.