«Վերջին զանգի» օրը 207 մեքենա է տեղափոխվել ՃՈ պահպանվող հատուկ տարածքներ

Մայիսի 24-ին, «Վերջին զանգի» առթիվ, աշակերտների տոնը անվտանգ ու առանց պատահարների անցկացնելու նպատակով հանրապետության բոլոր քաղաքներում ու ավտոճանապարհներին ճանապարհային ոստիկանությունը ծառայությունն իրականացրել է շուրջօրյա ուժեղացված ռեժիմով։

Ողջ օրվա ընթացքում ճանապարհային ոստիկանության կարգախմբերը հանրապետության ճանապարհային ոստիկանության պահպանվող հատուկ տարածքներ են տեղափոխել 207 տրանսպորտային միջոց, որոնցից 89-ը մայրաքաղաքում, իսկ 118-ը մարզերում: 71 մեքենա վարել են անչափահասներ, որոնցից 29-ը՝ մայրաքաղաքում, 42-ը՝ մարզերում, 37 վարոդ մեքենան վարել է ոչ սթափ վիճակում, իսկ մնացածը՝ տարբեր իրավախախտումների՝ մեքենայի պատուհանից կախվելու, համապատասխան փաստաթղթեր չունենալու և այլ խախտումների համար:

Ոստիկանությունից հայտնում են, որ շրջանավարտների մասնակցությամբ որևէ պատահար չի արձանագրվել:

«Չնայած բոլոր հորդորներին, եղան նաև արկածախնդիր դպրոցականներ և անտարբեր ծնողներ։ Բայց ոստիկանությունը՝ հավատարիմ օրինականության ապահովման սկզբունքին, հետևողական ծառայության շնորհիվ, ժամանակին կանխեց հակաօրինական բոլոր դրևորումները»,- ասված է ոստիկանության տարածած հաղորդագրության մեջ:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ