«Երեկ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության որոշմամաբ ես հեռացվել եմ կուսակցության շարքեից»:
Այս մասին այսօր՝ Ազգային ժողովի նիստի ժամանակ ասաց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանը, ապա հավելեց.
«Ես նախ ուզում եմ ներողություն խնդրել բոլոր իմ կուսակցական ընկերներից որևէ ժամանակահատվածում, իմ վարքով ու քայլով թիմի հեղինակությանը վնաս հասցնելու համար, նաև ուզում եմ ասել հետևյալը, որ չեմ ուզում «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության իմ գործընկերներին ևս մեկ անգամ դնել դժվար իրավիճակում՝ քննարկելու խմբակցությունից հեռացնելու իմ հարցը: Ես հայտարարում եմ՝ դուրս եմ գալիս «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունից մեծ ցավով, վայր եմ դնում նաև իմ լիազորությունները որպես հաշվիչ հանձնախմբի անդամ, և նաև ուզում եմ ասել, որ տարբեր տեղերից տարբեր մակարդակներով իմ անձին վերաբերվելիք հայտարարություններ,ը արձանագրումները, գնհատականները բոլորը չէ որ կստանան պատասխան, բայց այն դեպքերում երբ ես կպատասխանեմ դրանց, դրանք կլինեն մեկ մակարդակ ցածր՝ ոչ հայելային»:
Առավել մնարմասն՝ տեսանյութում: