Վրաստանում ավարտվել է ցույցերի 5-րդ գիշերը. հատուկ ջոկատայինները կրկին միջամտել են, կիրառել ծանր տեխնիկա

Վրաստանում ավարտվել է ցույցերի 5-րդ գիշերը:

Վրաց հատուկ ջոկատայինները, օգտագործելով հատուկ տեխնիկա, դուրս են մղել հակակառավարական ցույցի մասնակիցներին Ռուսթավելի պողոտայից, որի մի մասը նրանք գրավել էին երեքշաբթի օրվանից երկրի խորհրդարանից դուրս մղվելուց հետո:

Ցուցարարները պողոտայից շարժվել են դեպի Ռուսթավելի մետրոյի կայարան։

Ցուցարարները հասել են Թբիլիսիի քաղաքապետարան ու փակել դրա դիմացի ճանապարհը։

Խմբին մոտեցող վարորդները ստիպված են եղել շրջվել և հակառակ ուղղությամբ վարել։ Անվտանգության աշխատակիցները քաղաքապետարանից հետևեկ են, թե ինչ է կատարվել, իսկ որոշ հեռավորության վրա ոստիկանական մեքենաներ են կանգնել:

Նախորդ շաբաթվանից Թբիլիսիում շարունակվող բողոքի ակցիայի մասնակիցները ցույցն ավարտել են քաղաքի փողոցներով երթով:

Ընդդիմության կողմնակիցների շարասյունը՝ մոտ 100 հոգի, չորեքշաբթի վաղ առավոտյան երթով անցել է Թբիլիսիի փողոցներով՝ հեռանալով քաղաքի կենտրոնից։ Երթի ընթացքին զուգահեռ հանրահավաքի առանձին մասնակիցներ և փոքր խմբեր լքեցլ են հավաքի վայրը:

Ընդդիմության նոր հանրահավաքը սկսվել էր երեքշաբթի երեկոյան Վրաստանի խորհրդարանի մոտ, որտեղից այն ավելի հեռու է մղվել Ռուսթավելի պողոտայով:

Գիշերը ցուցարարները պիրոտեխնիկայի օգնությամբ հարձակվել են ոստիկանական պատնեշի վրա, իսկ առավոտյան ուժայինները հավաքվածներին դուրս են մղել պողոտայից։ Այնուհետև ցուցարարները հասել են Թբիլիսիի քաղաքապետարան և որոշ ժամանակով արգելափակել երթևեկությունը դրա դիմաց։

Ընդդիմության բողոքի հերթական շարքը Վրաստանում սկսվել է նոյեմբերի 28-ին այն բանից հետո, երբ վարչապետ Իրակլի Կոբախիձեն հայտարարել է Եվրամիությանը երկրի անդամակցության շուրջ բանակցությունների մեկնարկի քննարկումը մինչև 2028 թվականը դադարեցնելու իր որոշման մասին։

Բողոքի ակցիայի մասնակիցներն օգտագործում են ճայթրուկներ, քարեր, շշեր, հաղորդվել է, որ ջարդերի վայրում հայտնաբերվել են Մոլոտովի կոկտեյլներ։ Անվտանգության ուժերը պատասխանում են՝ օգտագործելով հատուկ տեխնիկա, այդ թվում՝ ջրցան մեքենաներ, արցունքաբեր գազ:

Կան հարյուրից ավել տուժածներ և՛ իրավապահների, և՛ ցուցարարների շրջանում, մի քանի հարյուր մարդ ձերբակալվել է:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ