Ծնվել է փոքրիկ Սամվելիկը՝ Սամվել Ալեքսանյանի ուրախությանը չափ չկա

Ըստ մեր տեղեկությունների, լույս աշխարհ է եկել ԱԺ նախկին պատգամավոր Սամվել Ալեքսանյանի երկրորդ թոռնիկը՝ նրա դստեր՝ Աստղիկի առաջին որդին:

Մեր տեղեկություններով, երեխային անվանել են պապու պատվին՝ Սամվել:

Հիշեցնենք, որ Սամվել Ալեքսանյանին է պատկանում «Երևան Սիթի» և վերջինիս դուստր ձեռնարկություն համարվող «Կայզեր» սուպերմարկետների ցանցը։ Ս.Ալեքսանյանին պատկանող սուպերմարկետների ցանցերը պատճառ են հանդիսացել փոքր և միջին բիզնես համարվող խանութների և կրպակների փակմանը, ինչի հետևանքով ՀՀ-ում մեծացել է գործազրկության և հետևաբար՝ աղքատության մակարդակը, ինչն էլ իր հերթին ազդել է երկրի բնակչության արտագաղթի աճի վրա։
Սամվել Ալեքսանյանին են պատկանում մի շարք ռեստորաններ և սննդի մատուցման ու տոնական միջոցառումներ կազմակերպելու սրահներ, որոնցից առավել հայտնին է Հրազդանի ձորում գտնվող Փարվանա ռեստորանը:
2017 թ․ ապրիլի 2-ին Սամվել Ալեքսանյանը ընտրվել է պատգամավոր ՀՀԿ ռեյտինգային ցուցակով։ 2018 թ․ հեղափոխությունից հետո դադարեցրել է անդամակցությունը ՀՀԿ-ին, դուրս եկել նաև խմբակցությունից, հեռացել քաղաքականությունից։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ