Վրաստանի իշխանությունները ոչ մեկին թույլ չեն տա երկրում իրականացնել ուկրաինական սցենարը։ Այս մասին հայտարարել է Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեն։
«Ոչ մեկին հնարավորություն չենք տա երկրում հեղաշրջում և հեղափոխություն անել, մարդկանց իրար դեմ հանել, խորացնել բևեռացումը՝ օտար պետության շահերից ելնելով, մենք «ուկրաինացում» իրականացնելու հնարավորություն չենք տա»,- ասել է Կալաձեն։
Նրա խոսքով՝ Վրաստանի իշխանությունները կպահպանեն խաղաղությունը, տնտեսական զարգացումը և պատվով կմտնեն Եվրոպա։ Քաղաքապետն անդրադարձել է նաեւ վերջին օրերին Թբիլիսիում տեղի ունեցող հանրահավաքներին՝ նշելով, որ դրանց թիկունքում կանգնած են մարդկանց որոշակի խմբեր։