Աննա Հակոբյանը Կառավարությունում հյուրընկալել է Հայաստանում ՄԱԿ-ի ներկայացուցիչներին. տեսանյութ

ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը Կառավարությունում հյուրընկալել է Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգող Ֆրանսուազ Ժակոբին և Գործընկերության և զարգացման ֆինանսավորման գծով խորհրդական Արևիկ Անափիոսյանին:

Այս մասին սոցցանցի իր էջում Աննա Հակոբյանը տեսանյութ է հրապարակել, որին կից նաև գրել է.

«Հանդիպման ընթացքում ես և «Իմ Քայլը» հիմնադրամի հիմնադիր փոխտնօրեն Թալին Թօփալաքեանը նրանց ծանոթացրինք հիմնադրամի գործունեությանը, իրականացվող և ապագա ծրագրերին, քննարկեցինք հնարավոր համագործակցության ուղիները»:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ