Հուսով եմ՝ չեք մերժի. Ալեն Սիմոնյանը լրագրողներին առաջարկել է հանդիպել առանց տեսախցիկների և զրուցել

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը լրագրողներին առաջարկել է հանդիպել ԱԺ շենքում, առանց տեսախցիկների և բարձրախոսների, թեյի սեղանի շուրջ և զրուցել ընդհանուր աշխատանքի ձևի, ոճի, խնդիրների շուրջ:

«Տելեգրամ»-ի իր ալիքում Ալեն Սիմոնյանը գրել է.

«ԱԺ-ում հավատարմագրված հարգելի լրագրողներ, հաշվի առնելով մեր համագործակցության ընթացքում հանդիպող հաճախակի անհամաձայնությունները և ձեր կողմից շատ հարցերի վերաբերյալ, իմ ընկալմամբ, երբեմն սխալ պատկերացումները, ինչպես նաև չբացառելով իմ կողմից շատ խնդիրների հետ կապված ոչ ճիշտ ընկալումը՝ առաջարկում եմ մոտ օրերս միասին հանդիպել ԱԺ շենքում, առանց տեսախցիկների և բարձրախոսների, թեյի սեղանի շուրջ և զրուցենք մեր ընդհանուր աշխատանքի ձևի, ոճի, խնդիրների շուրջ:

Հուսով եմ չեք մերժի իմ այս հրավերը:

Նախապես ասեմ, որ խոսելու որևէ փակ թեմա չի լինի, համարենք այս հանդիպումը աշխատանքային քննարկում, իրար ավելի լավ հասկանալու ևս մեկ հնարավորություն:

Կանխավ շնորհակալ եմ:

Հ.Գ. Ես արդեն խնդրել եմ կապ հաստատել ԱԺ բոլոր հավատարմագրված լրագրողների հետ և կազմակերպել հանդիպումը»:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ