Խոյ. Չնայած որ օրը զերծ չի լինի թերություններից, լավ բաներ կլինեն, որոնցից մեկը զգացմունքային ֆոնի կայունությունն է։ Դրա շնորհիվ դուք պահպանում եք ձեր հոգեկան հավասարակշռությունը, նույնիսկ այն ժամանակ, երբ ամեն ինչ ձեր ուզածով չի ընթանում։ Օրը հարմար է կանանց հետ շփման համար, նրանք կբարձրացնեն ձեր տրամադրությունը և կհամակեն ինքնավստահությամբ։
Ցուլ. Լարված օր է։ Դուք աշխատում եք մեծ նշանակություն չտալ ծագող խնդիրներին, բայց դա ձեզ մոտ այնքան էլ լավ չի ստացվում, ամեն ինչ սրտին շատ մոտ եք ընդունում։ Նշանի շատ ներկայացուցիչներ տառապում են իրենց ուղղամտությունից։
Երկվորյակներ. Ավելի վաղ ձեռք բերված փորձն այսօր կարող է պիտանի լինել։ Դրա շնորհիվ դուք սխալներ թույլ չեք տա։ Մեծ է արվեստի նկատմամբ հետաքրքրությունը՝ դրա բոլոր դրսևորումներում, շատ երկվորյակներ իրենց մեջ այսօր հայտնաբերում են ստեղծագործական մեծ ներուժ։
Խեցգետին. Շրջապատող մարդկանց արարքները ձեզ փակուղու առջև են կանգնեցնում և ստիպում հիասթափվել։ Շատ խեցգետիններ այն տխուր եզրահանգմանն են գալիս, որ հույսդ պետք է դնես միայն ինքդ քո վրա։ Բարեբախտաբար, շուտով կգտնվի մեկը, ով կտարհամոզի ձեզ, օգնություն կցուցաբերի և կբարձրացնի ձեր տրամադրությունը։
Առյուծ. Բեղմնավոր օր է, չնայած որ ստիպված կլինեք շատ աշխատել։ Գաղափարները, որոնք ձեզ կօգնեն հաջողության հասնել, մակերեսի վրա չեն, այնպես որ ստիպված կլինեք ջանք թափել։ Շրջապատի կարծիքներին շատ մի վստահեք, նրանք ձեզ շեղում են ընտրված ուղուց։ Օրը հարմար է ֆինանսական խնդիրների լուծման համար, ցանկալի է ազատվել պարտքերից և անել անհրաժեշտ վճարումներ։
Կույս. Դժվար է գործերի վրա կենտրոնանալը, շեղող խնդիրները շատ են, բացի դրանից՝ շատ ժամանակ են խլում անօգուտ խոսակցությունները։ Գործընկերների հետ ունեցած քննարկումներից շատ բան մի սպասեք, դրանք անօգուտ կլինեն, քանի որ կանցնեն հապշտապ և մակերեսային, չնայած որ որոշ պայմանավորվածություններ, այնուամենայնիվ, ձեռք կբերվեն։
Կշեռք. Ժամանակն է գործի անցնել և զբաղվել այն հարցերով, որոնց մասին երկար եք մտածել։ Դուք հաճելիորեն կզարմանաք ձեր հետևողականությունից և դիտողականությունից։ Իրադարձությունները դասավորվում են այնպես, ինչպես սպասում էիք։ Հաճելի անակնկալները և թանկ նվերները չեն բացառվում։ Հնարավոր է աջակցության ստացում ազդեցիկ մեկից, ում դուք շատ դուր եք եկել, չնայած դրա համար հատուկ ոչինչ չեք արել։
Կարիճ. Ձեր աշխատանքային հաջողություններն այնքան շատ են, որ դրանք չնկատել հնարավոր չէ։ Հնարավոր է պարգևատրվեք ձեր աշխատանքի համար կամ բարձրանաք կարիերայի սանդուղքով։ Նոր գործընկերներ գտնելու հավանականություն կա, որոնց հետ ապագայում կարող եք լավ համագործակցել և նույնիսկ շահույթներ ունենալ։ Այսօր կարելի է փոխել աշխատավայրը, նոր տեղում ձեզ մեծ հաղթանակներ են սպասվում։
Աղեղնավոր. Դուք շատ մեծ նշանակություն եք տալիս մանրուքներին, մինչդեռ լավ կլիներ ուշադրությունն ավելի կարևոր հարցերի վրա սևեռել։ Խնդիրները, որոնք թվում են անլուծելի և բարդ, շուտով կմոռացվեն, բայց մինչ այդ դուք կփչացնեք այն մարդկանց հետ հարաբերությունները, ովքեր նույնպես կապված են այդ խնդիրների հետ։ Ընկերների կողմից տրված խորհուրդները, չգիտես ինչու, ականջի հետև եք գցում։
Այծեղջյուր. Օրը դժվար թե նշանավորվի կարևոր իրադարձությամբ, բայց կապված կլինի նոր գաղափարների ի հայտ գալու և անսպասելի բացահայտումների հետ։ Կարելի է համարձակ ծրագրեր կազմել, դուք ձևեր կգտնեք դրանք իրագործելու համար, ընդ որում ավելի վաղ, քան նախատեսում էիք։ Դետալների նկատմամբ ուշադրությունը և բծախնդրությունը կօգնի խուսափել աշխատանքային սխալներից, ինչը հատկապես պետք կգա հաշվետվություններ կազմելու ժամանակ։
Ջրհոս. Զբաղվեք այնպիսի գործերով, որոնք անհապաղ արդյունք չեն պահանջում։ Ձեզ հաջողվում է գուշակել, թե ինչպես կզարգանան իրադարձությունները։ Սեփական ձեռնարկումների հեռանկարները գնահատելը ճիշտ է, այդ պատճառով օրը հարմար է ստրատեգիական պլանավորման և ներդրումների համար։
Ձկներ. Ձեզ կհաջողվի ինչպես մասնագիտական, այնպես էլ անձնական բնույթի խնդիրներ լուծել։ Նշանի ներկայացուցիչներն այսօր հաղթահարում են բոլոր տեսակի խոչընդոտները և սկսում իրենց նոր կողմերից դրսևորել՝ դրանով զարմացնելով շրջապատողներին։ Նոր ծանոթություններ են հաստատվում, այդ թվում ռոմանտիկ, նոր սիրահարությունը չի բացառվում։