«Անկանխատեսելիորեն կայցելենք համապատասխան փողոցներ, շենքեր ու տներ, որոնց մասին որևէ մեկը չի իմանալու, և մարդկանց իրենց տներում հնարավորություն ենք տալու որոշել, թե ով լինի ժամանակավոր քաղաքապետը»: Այս մասին ասաց Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը՝ անդրադառնալով Գյումրիում սպասվող փրայմերիզին։
Հովհաննիսյանի խոսքով՝ փրայմերիզի և արտահերթ ընտրությունների արդյունքում հասկանալու են նաև, թե ինչպիսի վարկանիշ ունի ՔՊ-ն Գյումրիում։ Պատգամավորի խոսքով՝ ՀՀ-ում այս պահին «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը լուրջ մրցակից չունի. «Եթե այսօր տեղի ունենան ընտրություններ, ապա ես չեմ տեսնում ծանրակշիռ մրցակից»։
Հովհաննիսյանը նշեց, որ որոշ քաղաքական կոլեկտիվներ տարբեր տեսակի ֆինանսական ռեսուրսներ են ստանում ոչ ՀՀ-ից և ՀՀ-ում ապրող նախկին նախագահներից ու փորձում են պրոցեսներ գեներացնել. «Բայց այդ պրոցեսները քաղաքական չեն, դրանք հասարակական կարգի խախտումներ են, ահաբեկում տարբեր պետական պաշտոնյաների, կեղծ տեղեկատվությունների տարածում և այլն»։
Դավիթ Լևոնյան
Մանրամասն՝ տեսանյութում