Նոր տրոլեյբուսները երթուղի են դուրս եկել. Տիգրան Ավինյանը՝ առաջին ուղևորների թվում. տեսանյութ

15 նոր տրոլեյբուսները դեկտեմբերի 2-ին առաջին անգամ երթուղի են դուրս եկել: Մայրաքաղաքի հասարակական տրանսպորտի երթևեկությունը որոշ փոփոխությունների է ենթարկվել:

2Ա երթուղին երկարացվել է մինչև Նուբարաշեն, այն կսպասարկվի «Ժոնգթոնգ» մակնիշի նոր ներկրված տրոլեյբուսներով:

Երթուղում ավելացվել է շարժակազմի քանակը՝ սահմանելով 13 միավոր, այսպիսով՝ շարժման միջակայքը 21 րոպեից կնվազի մինչև 15 րոպե:

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը նոր տրոլեյբուսի առաջին ուղևորներից էր, վերջինս էլ երևանցիներին է ներկայացրել բարեփոխումները:

Առավել մանրամասն՝ տեսանյութում:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ