Ինչ միջոցառումներ են իրականացվում հանրապետության ճանապարհներին. ՆԳՆ-ն մանրամասնել է

ՆԳՆ ոստիկանությունը հատուկ միջոցառումներ է իրականացնում ՝ բացառելու քաղաքներում ու հանրապետության ճանապարհներին շարասյուններով երթևեկող մեքենաների առկայությունը։

Այս մասին «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում հայտնեցին ՆԳՆ-ից՝ մանրամասնելով դեկտեմբերի 2-ին ավտոճանապարհներից մեկում շարասյունով երթևեկած անձանց բերման ենթարկելու վերաբերյալ տեղեկությունները:

«Անձնական տվյալներ չհրապարակելով՝ նշենք, որ վերջին շրջանում մի շարք գործողություններ են իրականացվել նախաձեռնված քրեական վարույթների շրջանակում, իսկ ապօրինի զենք-զիմամթերք հայտնաբերելու ուղղությամբ իրականացվող միջոցառումները առավել ինտենսիվ են դարձել։

Հատուկ միջոցառումներ են իրականացվում նաև բացառելու քաղաքներում ու հանրապետության ճանապարհներին շարասյուններով երթևեկող մեքենաների առկայությունը»,- փոխանցեցին ՆԳՆ-ից:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ