Հաստատվել են ԱԺ առաջիկա նիստի նախագծերը․ օրակարգում 23 հարց է ընդգրկված

Դեկտեմբերի 2-ին կայացել է Ազգային ժողովի խորհրդի նիստը: Այն վարել է ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը:

Քննարկվել եւ հաստատվել են ԱԺ ութերորդ գումարման ութերորդ նստաշրջանի օրակարգում լրացումներ կատարելու մասին եւ դեկտեմբերի 3-ին գումարվող հերթական նիստերի օրակարգի նախագծերը:

Սահմանվել է հերթական նիստերի օրակարգային հարցերի քննարկման հաջորդականությունը:

Դեկտեմբերի 3-ին գումարվող հերթական նիստերի օրակարգի նախագծում ընդգրկվել է 23 հարց:

ԱԺ խորհրդի որոշմամբ փոփոխություններ են կատարվել Ազգային ժողովի խորհրդի 2017 թվականի դեկտեմբերի 27-ի «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում լրագրողների հավատարմագրման կարգը հաստատելու մասին» թիվ 044-Լ որոշման մեջ:

ԱԺ խորհրդի նիստի վերջին հարցը վերաբերել է «Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի թեկնածուների ընտրության համար ձեւավորվող մրցութային խորհրդի անդամ նշանակելու մասին» խորհրդի որոշման նախագծին:

ԱԺ նախագահը տեղեկացրել է, որ խորհուրդը ձեւավորվում է Կառավարության, Ազգային ժողովի եւ Բարձրագույն դատական խորհուրդների, Գլխավոր դատախազի, Մարդու իրավունքների պաշտպանի նշանակած մեկական թեկնածուներից եւ քաղաքացիական հասարակության երկու ներկայացուցչից:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ