Կրթությունը՝ հանրային-հասարակական կյանքի թիվ մեկ թրենդ. Աննա Հակոբյանը տեսանյութ է հրապարակել

Աննա Հակոբյանը տեսանյութ է հրապարակել հանրային-հասարակական կյանքում ակտիվորեն ներգրավված, սոցիալական և մեդիա հարթակներով կարծիք ձևավորող և տարածող անձանց հետ տեղի ունեցած ևս մեկ հանդիպումից։

«Հանրային-հասարակական կյանքում ակտիվորեն ներգրավված, սոցիալական և մեդիա հարթակներով կարծիք ձեւավորող և տարածող անձանց հետ այսօր քննարկում էինք հետևյալ հարցը՝ Կրթությունը դարձնել հանրային-հասարակական կյանքի թիվ մեկ տրենդը»։

Այս մասին սոցցանցի իր էջում գրել է ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը՝ շարունակելով.

«Այսինքն՝ անձամբ կրթվել, մթնոլորտ փոխել այնպես, որ կրթվելը լինի նորաձև։ Շնորհակալ եմ բոլորին հրավերն ընդունելու և արդյունավետ քննարկման համար: 2025 թվականը հայտարարենք կրթվելու տարի»,- հավելել է նա:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ