Դատախազությունը Ստեփանավան համայնքի նախկին ղեկավարից բռնագանձման պահանջ է ներկայացրել

Հակակոռուպցիոն դատարանը 2024 թվականի նոյեմբերի 25-ին վարույթ է ընդունել Գլխավոր դատախազության՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վերաբերյալ հերթական հայցադիմումը:

Ինչպես հայտնել են Գլխավոր դատախազությունից, ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունը պահանջ է ներկայացրել դատարանին՝ Լոռու մարզի Ստեփանավան համայնքի նախկին ղեկավար Սարգիս Ղարաքեշիշյանից և նրա հետ փոխկապակցված 4 անձանցից հօգուտ Հայաստանի Հանրապետության բռնագանձել՝

«Երևան քաղաքում գտնվող 1 բնակարան, Լոռու մարզի Ստեփանավան համայնքում գտնվող 4 անշարժ գույք, իսկ անհնարինության դեպքում՝ դրանց միջին շուկայական արժեքներ.

4 տրանսպորտային միջոց, իսկ անհնարինության դեպքում դրանց միջին շուկայական արժեքները.

1 իրավաբանական անձում մասնակցություն.

7 միլիոն դրամի 2 ավանդային միջոցներ.

Շուրջ 45 միլիոն դրամ՝ որպես ստացված ապօրինի եկամուտների մնացորդ.

215,5 միլիոն դրամ, որը չի հիմնավորվում անձի օրինական եկամուտներով, ունի ապօրինի ծագում, փոխանցվել է բարեխիղճ ձեռքբերողի կամ հնարավոր չէ նույնականացնել և բռնագանձել»,- ասված է դատախազության հաղորդագրության մեջ:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ